четверг, 28 января 2016 г.

Այս փոքրիկը մահացավ քաղցկեղի դեմ 4 տարի պայքարելուց հետո… Նրա վերջին խոսքերը ցնցել են ողջ աշխարհը (լուսանկարներ)

Դեսից-դենից
   

Նաոյա Յամազակին՝ Ճապոնիայի Կամակուրա քաղաքից, սովորական փոքրիկ տղա էր: Ինչպես իր բոլոր հասակակիցները, նա ևս անհանգիստ, չարաճճի երեխա էր: Բայց տղայի կյանքը գլխիվայր շուռ եկավ, երբ նա դարձավ հինգ տարեկան: Տղայի մոտ քաղցկեղ հայտնաբերեցին…
1
Չարորակ ուռուցքը քայքայում էր տղայի ոսկորները: Նա ինտենսիվ քիմիաթերապիայի կուրս անցավ, և որոշ ժամանակ թվում էր, թե հիվանդությունը նահանջել է: Բայց դա ընդամենը կարճատև դադար էր:
Քաղցկեղի դեմ պայքարը շարունակվեց չորս տարի: Եվ չնայած կարճատև հաջողություններին՝ տղայի վիճակը գնալով վատանում էր: Հիվանդությունը դանդաղ և վստահորեն հաղթում էր՝ տղայի և նրա ծնողների կյանքն իսկական մղձավանջի վերածելով:
2
Այնուամենայնիվ, տղան միշտ կենսախինդ էր և մինչև վերջին պահը պահպանում էր իր լավատեսությունը: Նրա կամքի ուժին և պայքարելու ունակությանը կարելի էր միայն նախանձել:
Երբ Նաոյան դարձավ 9 տարեկան, հիվանդությունն ամբողջությամբ տիրել էր նրա մարմնին: Մի օր գիշերը տղան սկսեց խեղդվել: Մինչ բժիշկները փորձում էին կայունացնել նրա վիճակը՝ մայրը խուճապահար դուրս փախավ հիվանդասենյակից: Նա չէր կարողանում տեսնել, թե ինչպես է իր երեխան մահանում…
3
Բժիշկներին հաջողվեց կանգնեցնել հազի նոպան, բայց նրանցից մեկն ասաց տղայի մորը, որ երեխային շատ քիչ կյանք է մնացել ապրելու: Հնարավոր է, որ նա նույնիսկ մի քանի ժամ չապրի:
4
Երբ մայրիկը մտավ հիվանդասենյակ, Նաոյան փորձում էր հանգստություն պահպանել. «Ես չէի կարող հիմա մահանալ, մայրիկ: Եթե ես մահանայի նման սարսափելի տանջանքների մեջ, քեզ համար շատ ցավոտ կլիներ: Այդ պատճառով էլ ես իմ ամբողջ ուժով փորձում էի ուշքի գալ»:
Ուղղակի անհավատալի է, որ նույնիսկ դժոխային տանջանքների մեջ լինելով՝ տղան առաջին հերթին իր մայրիկի զգացմունքների մասին է մտածել:
5
Չնայած բժիշկների կանխատեսումներին՝ տղան ևս երկու շաբաթ ապրեց: Մի օր նա բուժքույրերից մեկին ասել էր իր վերջին ցանկությունը. «Ես չեմ կարող հիմա մահանալ, իմ մայրիկը դեռ դրան պատրաստ չէ»:
6
Մի քանի օր անց տղան մահացավ: Նա կյանքից հանգիստ հեռացավ: Թվում էր, թե երկար տարիների տառապանքից հետո ցավը վերջապես բաց թողեց նրան…
7
Թաղման ժամանակ նրա մայրիկի աչքերում ոչ մի կաթիլ արցունք չհայտնվեց, քանի որ մահանալուց առաջ տղան ասել էր նրան. «Դու միայն թե չլացես, երբ ես չլինեմ: Դու պետք է երկար ապրես և երջանիկ լինես: Իսկ իմ հոգին միշտ քո կողքին կլինի»:
Այս փոքրիկ խիզախ տղայի կյանքի պատմությանը նվիրված գիրք են գրել. «Ապրիր և երջանիկ կլինես»:

вторник, 26 января 2016 г.

3 բաժակ թեյ, և կստանաք ձեր երազանքների կազմվածքը


3 բաժակ թեյ, և կստանաք ձեր երազանքների կազմվածքը
Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ կերպով ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս համացանցում՝ նիհարողների շրջանում, մեծ աղմուկ բարձրացրեց:
Ձեզ անհրաժեշտ է միայն թեյ, դարչին ու դափնու տերև: Այս բոլոր երեք բաղադրիչները հրաշալի կերպով այրում են ճարպերն ու ուժեղացնում են նյութափոխանակությունը:
Ինչպե՞ս պատրաստել
Վերցրեք 1լ ջուր, դարչինի մեկ ձողիկ և դափնու 5 տերև: Սկզբում եռացրեք ջուրը, ապա դրա մեջ ավելացրեք դարչինն ու դափնու տերևները: Թողեք մնա 5 րոպե, որ սառչի: Ապա դրանից թեյ պատրաստեք:
Չափաքանակը
Երբ խոսք է գնում նյութափոխանակության մասին, միշտ էլ կարևոր է հիշել, որ այն աշխատանքի գցելու լավագույն ժամանակը վաղ առավոտն է, արթնանալուց անմիջապես հետո: Այս թեյի մեկ բաժակը խմեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Երկրորդ բաժակը կարող եք խմել նախաճաշից անմիջապես հետո, իսկ երրորդը՝ երեկոյան, քնելուց որոշ ժամանակ առաջ:
Այս թեյի օրական 3 բաժակը կօգնի ձեզ հասնել ձեր ցանկալի արդյունքին, հատկանշական է, որ այս թեյը նախևառաջ ազդում է մարմնի ամենաանցանկալի ճարպերի վրա:
Իհարկե, չպետք է մոռանալ նաև սննդակարգի և ֆիզիկական վարժությունների մասին:

Agababyan.blogspot.com: Nor virus

Agababyan.blogspot.com: Nor virus: Աշխարհում նոր վիրուս է տարածվում, որի պատճառով որոշ երկրներում կանանց կոչ են արել չհղիանալ մինչև 2018թ.-ը BlogNews Զիկա վիրուսը, որ...

воскресенье, 24 января 2016 г.

Nor virus

Աշխարհում նոր վիրուս է տարածվում, որի պատճառով որոշ երկրներում կանանց կոչ են արել չհղիանալ մինչև 2018թ.-ը

BlogNews


Զիկա վիրուսը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 1947թ․-ին Ուգանդայում այնքան էլ տարածված չէր մինչև 2013թ.-ը, երբ ֆրանսիական Պոլինեզիայի բնակչության մոտավորապես 11 տոկոսը վարակ ստացավ։ Այստեղից այն տարածվեց խաղաղօվկիանոսյան կզիներով։
Այժմ այս վիրուսը գլուխ է բարձրացրել Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում։ Հետազոտողների ենթադրությամբ՝ պատճառը 2014թ.-ին Բրազիլիայում անցկացված սպորտային միջազգային խաղերն են, որի ժամանակ էլ ամենայն հավանականությամբ վիրուսը ներթափանցել է երկիր խաղաղօվկիանոսյան երկրների բնակիչների կողմից։

Վիրուսի պատճառով Բրազիլիայում 2015 թվականի հոկտեմբերից փոքր գլխով 4000 երեխա է ծնվել: Այժմ Կոլումբիայում վիրուսով հիվանդությունների թիվը գերազանցել է 13 հազարը։
Միացյալ Նահանգների առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել ավելի քան 20 երկիր այցելություններից:
Զիկա վիրուսի 3 դեպք է գրանցվել ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում, 2 դեպք` Իսպանիայի Կատալոնիա շրջանում, 3 դեպք՝ Մեծ Բրիտանիայում։

Կոլումբիայի, Էկվադորի, Էլ Սալվադորի և Ճամայկայի իշխանությունները կանանց խորհուրդ են տվել առայժմ զերծ մնալ հղիանալուց, մինչև ավելի շատ բան հայտնի կդառնա մոծակների միջոցով (ենթադրվում է՝ նաև սեռական ճանապարհով ու արյան միջոցով) փոխանցվող Զիկա վիրուսի մասին, իսկ Էլ Սալվադորի առողջապահության նախարարությունը կանանց մասնավորապես խորհուրդ է տվել չհղիանալ մինչև 2018թ.-ը։
Զիկայի ախտանշանները մեծահասակների մոտ նման են գրիպի ախտանշանների, երբեմն դրանք կարող են նույնիսկ չարտահայտվել։ Հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ, սակայն, միկրոցեֆալիայով հիվանդ երեխաներ են ծնվում։ Հիշեցնենք, որ Զիկայի բուժումը դեռևս հայտնի չէ։